Microsoft ընկերությունը գաղտնի պայմանագիր է ստորագրել Yahoo համացանցային ընկերության հետ, որի շնորհիվ ծրագրային հսկան մուտք կունենա դեպի Yahoo-ի կորպորատիվ գաղտնի տեղեկատվություն:
Ինչպես հայտանում է Rauters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին, Microsoft-ից բացի, Yahoo-ի հետ նմանատիպ պայմանագիր են ստորագրել մի քանի ներդնող հիմնադրամներ, ինչպիսիք են KKR-ը, TPG Capital-ը և Silver Lake-ը: Գործակալության փոխանցմամբ՝ հիմնադրամները պլանավորում են գնել Yahoo-ի բաժնետոմսերի փոքր փաթեթ` 20 տոկոս ծավալով, իսկ ապագույմ վերանայում են ամբողջ ընկերությունը գնելու հնարավորությունը:
Yahoo-ի և Microsoft-ի միջև պայմանագրի կնքման հստակ ժամկետը չի նշվում, սակայն New York Times թերթի տվյալներով՝ դա արդեն տեղի է ունեցել: Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց:
Microsoft-ը առաջին անգամ չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում Yahoo-ի նկատմամբ: 2008 թվականին նա ինտերնետ-ընկերությանը առաջարկ էր արել ընկերությունը գնել 47 միլիարդ դոլարով կամ 33 դոլարով մեկ արժեքավոր թուղթը: Yahoo-ն մերժել է այդ առաջարկը: Ներկայումս Yahoo-ի կապիտալը կազմում է 18,5 միլիարդ դոլար:
Չնայած այս անհաջող փորձին, ընկերությունները շարունակել են համագործակցել: 2009 թվականին Microsoft-ը Yahoo-ի հետ կնքել է 10 տարվա պայմանագիր, որով Yahoo-ի կայքում արված որոնողական հարցումները վերամշակվելու էին Microsoft-ի մեխանիզմենրով: Բացի այդ, Microsoft-ը ստանում է Yahoo-ի գովազդային եկամտի 12 տոկոսը: