Ստամբուլի ԱՄՆ նորանշանակ հյուպատոս Սքոթ Ֆրեդերիկ Քիլները հոկտեմբերի 18-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Ամերիկացի դիվանագետը հայտնել է, թե այցելել է պատրիարքարան՝ ծանոթանալու Թուրքիայի հայոց հոգեւոր կենտրոնի եւ հայ համայնքի հետ։ Բարձրաստիճան հյուրին ընդունել է Պոլսո այոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, ով շնորհավորել է հյուպատոսին նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի հայության անցյալի, համայնքային կառույցի եւ ներկայիս վիճակի մասին։