Հեռահաղորդակցման սարքավորումներ արտադրող Nokia Siemens Networks ընկերությունը մինչև 2013 թվականն իր աշխատողների թիվը կկրճատի 24 %-ով:
Reuters-ը հայտնում է, որ ընկերությունում 2011 թվականի դրությամբ աշխատում է 74 հազար մարդ: 2 տարվա ընթացքում նրանցից 17-հազարը կհեռացվեն աշխատանքից:
Այս ճանապարհով ընկերությունը փորձում է մինչև 2013 թվականը մեկ միլիարդ եվրոյով կրճատել իր ծախսերը:
Nokia Siemens-ը հիմնադրվել է 2007 թվականին և հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: