Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Orange-ին արդեն պետք է հեռվից նայել

Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով: Հայաստանի առաջին ամբողջովին « արևային » բազային կայանը գտնվում է Սյունիքի մարզում` Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու:
Կայանը չունի սնուցման այլընտրանքային տարբերակ և, ի տարբերություն այլ կայանների, չի սնվում ոչ էլեկտրական ցանցից և ոչ էլ վառելիքով: Արևային սնուցմամբ աշխատող կայանը էկոլոգիապես մաքուր է ու խնայում է ոչ միայն էլեկտրաէներգիան և բացառում դրա հետ կապված ծախսերը, այլ նաև ամբողջովին ինքնուրույն է կառավարվում և կարող է կառուցվել նույնիսկ ենթակառուցվածքներից, մասնավորապես` էլեկտրական էներգիայի աղբյուրներից հեռու գտնվող վայրերում:
Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազ-մակերպության հետ: Orange-ի «արևային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ. Սենեգալում Ժան-Մարի Գարսիայի` Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչ օրս կառուցվել և գործում են մոտ 900 «արևային» կայաններ:
« էներգիայի այլընտրանքային վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանումն Orange-ի կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է ողջ աշխարհում: Այս կայանը հեռահաղորդակցության և արևային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է և առաջին «արևային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից : Orange-ի «արևային ծրագրի» նպատակն է նա¬-խագծել և շահագործել ինժեներական նորարար այնպիսի լուծումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տեխնոլոգիական նորարարությունը ծառայեցնում բնապահպանական խնդիրների երկարատև լուծմանը»,- ասաց Orange-ի Տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան:
Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր արևային բազային կայան թույլ է տալու տարեկան խնայել առնվազն 35 տոննա CO2 և 13,000 լիտր վառելիք:
Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ « կանաչ » ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է, որի նպատակն է մինչև 2020 թ. կրճատել ընկերության կողմից CO2-ի արտանետումները 20%-ով, իսկ էներգիայի օգտագործումը` 15%-ով:
« Կայանը սնվում է բացառապես արևի էներգիայով, իսկ համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչև 5 օր: Կայանը նաև չի պահանջում սպասարկման կամ շահագործման ոչ մի առանձին ջանք կամ ներդրում` բացառությամբ ժամկետանց կուտակիչ մարտկոցների փոխարինումը նորերով յուրաքանչյուր 5-7 տարին մեկ անգամ»,- ասաց Հայաստանում «արևային» նախագծի ղեկավար Վահագն Եղոյանը:
Orange և Tenesol ընկերությունները «արևային» նախագծի համար 2010 թ. պարգևատրվել են « Նորարարություն կանաչ էներգիայի համար» մրցանակով` հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների ամենահեղինակավոր Global Telecoms Business Innovation Awards մրցանակաբաշ¬¬խությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում