Apple ընկերության նախկին տնօրեն Սթիվ Ջոբսի այրին կարող է խուսափել 35 տոկոս հարկերից, եթե հիմա վաճառի ընկերության ակտիվները:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ օրենսդրության համաձայն` Ջոբսի ժառանգները կարող են վաճառել Apple և Walt Disney ընկերությունների բաժնեմասերը` չվճարելով 867 միլիոն դոլար հարկ:
Եթե Apple-ի հիմնադրի ամբողջ ունեցվածքը ժառանգի նրա կինը` Լորին Փաուել Ջոբսը, ապա ընտանիքը ստիպված չի լինի վճարել 35 տոկոս հարկ ժառանգության համար մինչ նրա մահը կամ մինչ այն պահը, երբ այդ գումարը կփոխանցվի մեկ այլ անձի:
Լորին Փաուելին ճանաչող երեք անձինք վստահեցնում են, որ նա մտադիր չէ Apple-ում զբաղեցնել իր ամուսնուն տեղը: Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Արթուր Լևսիոնը, որը 2005 թվականից ընկերության ղեկավարներից մեկն է եղել:
Փորձագետ Ջոյս Ֆրանկլինը կարծում է, որ Ջոբսի ժառանգները ճիշտ կանեն՝ հրաժարվեն ակտիվներից, որպեսզի նվազեցնեն բարձր տեխնոլոգիաների բնագավառում կապիտալի հետ աշխատող ռիսկերը: Այն ավելի ձեռտնու է` հաշվի առնելով ԱՄՆ-ի հարուստ մարդկանց վրա դրված հարկերը:
Ջոբսին էին պատկանում Walt Disney 138 միլիոն բաժնետոմսեր, որոնց գինը կազմում է 4,74 միլիարդ դոլար: Նրան էին պատկանում նաև Apple-ի 5,55 բաժնետոմսեր, որոնք գնահատվում էին 2,05 միլիարդ դոլար:
Գործակալությունը նշում է, որ եթե Ջոբսը իր ակտիվները վաճառեր հոկտեմբերի 4-ին`մահվանից մեկ օր առաջ, ապա կստանար 5,78 միլիարդ դոլար, որից 867 միլին դոլարը վճարելու էր հարկերը: