«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի երկարացման մասին:
Մինչև 2011թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում` Երևանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներին օգտվել ծառայությունից անվճար:
Ակցիայի շրջանակում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը:
Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
Ակցիայի գործողության ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում:
Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: