Ամերիկյան Microsoft կորպորացիայի ղեկավար Բիլ Գեյթսը Սոլտ-Լեյք-Սիթիում կարող է վկայություն տալ՝ ընդդեմ Novell Inc կազմակերպության ներկայացրած հայցի: Կազմակերպությունը Microsoft-ին մեղադրում է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ:
France–press գործակալությունը հայտնում է, որ Novell–ը նշում է, թե Microsoft–ը հրաժարվել է օգտագործել WordPerfect-ի կողմից մշակված ծրագիրը` համարելով այն չափազանց լավը, և կարծում է, որ այն կարող է դառնալ Microsoft–ի վտանգավոր մրցակիցը:
Հայցվորի տվյալների համաձայն՝ WordPerfect-ի եկամուտը շուկայում կրճատվել է 50 %-ով: Արդյունքում Novell-ը վաճառել է WordPerfect–ի ծրագիրը՝ կորցնելով 1 մլրդ դոլար: