Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հայտարարել է, որ երրորդ եռամսյակում արձանագրել է $837 մլն եկամուտ` անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերության $1.56 մլրդ դոլար վնասի փոխարեն: Անցած տարվա հիմնական վնասները կապված էին ինքնաթիռների` ժամանակին շահագործման չհանձնելու հետ:
Այս տարի ընկերությանը հաջողվել է 221 ինքնաթիռ ժամանակին հանձնել շահագործման: Հիմնական հետաձգումները կապված են 787 Dreamliner ինքնաթիռի հետ: Ընկերության հաշվարկներով, այս դասի առաջին ինքնաթիռը ճապոնական All Nippon Airlines ավիաընկերությանը կհանձնվի 2011թ. առաջին եռամսյակին:
Բոինգի վատ ցուցանիշները կապված էին նաեւ տնտեսական ճգնաժամի հետ, ինչի արդյունքում կտրուկ կրճատվեցին ընկերությանը տրվող պատվերները: