Google-ն իր Gmail բջջային փոստային ծառայությունը թարգմանել է ավելի քան 44 լեզվով: Այդ մասին հայտնվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Առաջ Gmail-ն աշխատում էր միայն անգլերենով: Հիմա gmail.com կայքի բոլոր այցելուները կարող են օգտվել տարբեր լեզուներով թարգմանված տարբերակներից: Դրա համար անհարժեշտ է, որպեսզի բջջային հեռախոսում օգտատիրոջ համար նախընտրած լեզուն դրվի որպես հիմնական:
Բջջային Gmail կայքի նոր տարբերակը ներկայացված է HTML5 վեբ-ստանդարտով: Նաև ճշգրտվում է, որ խոսքը Google փոստի զննարկչից օգտվելու մասին է: Gmail հավելվածներից օգտվող հաճախորդներին մինչև այդ էլ էին հասանելի այլ լեզուներով հավելվածները:
Թարգմանված Gmail-ը հասանելի է բջջային Android օպերացիոն համակարգի հենքի վրա, ինչպես նաև iPhone սմարտֆոններում, որտեղ տեղադրված են iOS 2.2.1 և դրան հաջորդած օպերացիոն համակարգերը: