Շվեյցարական UBS AG խոշոր բանկը 50 % -ով կնվազեցնի բանկային բաժիններում ներդրումների ծավալը:
РИА Новости-ն հայտնում է, որ բանկի գործադիր տնօրեն Սերխիո Էրմոտին հայտնել է, որ, բացի 1575 աշխատակցից, ազատվելու են ևս 300-ը: Այսպիսով՝ կրճատվածների թիվը 2013 թվականին կկազմի 16,5 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Սերխիո Էրմոտին UniCredit բանկի ներդրումային բաժնի ղեկավարն էր, և սեպտեմբերին նշանակվել է UBS բանկի ժամանակավոր կառավարիչ: