Facebook-ը հրապարակել է աշխարհի քարտեզը, որի վրա գույների տարբեր նրբերագներով ցույց է տվել, թե աշխարհի որ մասում են ավելի ակտիվ օգտագործում Facebook-ը, որտեղ` ավելի պակաս:
Փոլ Բալթերը, ով Facebook-ում վերապատրաստում է անցնում, այդ քարտեզի հեղինակն է:
«Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, թե արդյո՞ք քաղաքական և աշխարհագրական սահմաններն ազդում են օգտատիրոջ բնակավայրի և նրա ընկերական կապերի վրա: Ես ցանկանում էի վիզուալ տեսնել, թե ո՞ր քաղաքների միջև ամենաշատ ընկերական կապեր կան»,- իր բլոգում գրել է Բալթերը: Նա պատահական ընտրանքով վերցրել է 10 մլն պատահական օգտատերերի և բաշխել այդ քարտեզի վրա, ապա այդ կապերի քարտեզը անցկացրել աշխարհի քարտեզին: