ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ համապատասխան դիրքորոշումը վերջերս ՀՀ ԱԳՆ-ն արդեն հնչեցրել է, եւ այս պահին, երբ ընթանում են բանակցությունները, նպատակահարմար չէ անկախության ճանաչումը:
«Քանի դեռ հնարավորություն կա բանակցությունների միջոցով կարգավորելու հիմնախնդիրը, ապա ճանաչման հարցի հրատապությունն այսօր դեռեւս չկա»,- պարզաբանեց նա, բայց և ավելացրեց, թե դա չի նշանակում, որ ճանաչումն ինքնին բացառված է, և եթե բանակցային գործընթացն ընթանա այլ ճանապարհով, ապա կքննարկվի նաև այդ տարբերակը: