Վերոնշյալ նամակը ներկայացնում ենք ստորև:
«Հայտնի է, որ որոշ ռեկտորներ բուհերում զբաղեցնում են նաև ամբիոնի վարիչի պաշտոններ: Կարծում եմ, սա օրենքի խախտում է:
Խնդրում եմ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին.
1.Կրթության և գիտության նախարարությունն այս խնդիրը երբևէ քննարկման առարկա դարձրե՞լ է, թե՞ ոչ:
2. Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել` այս երևույթը բացառելու համար:
3. Ի՞նչ փաստեր ունեք այս մասին, և ո՞ր բուհերի ռեկտորներն են չարաշահել իրենց լիազորությունները»: