Նարեկացի արվեստի միությունում այսօր տեղի է ունեցել «Ցեղին սիրտը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Մոնթե Մելքոնյանին: Ցուցադրությանը ներկա էին Ավոյի ընկերները, երիտասարդներ:«Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Մոնթեի մոտ ընկեր Ալեք Ենիգոմչյանը իր խոսքում նշեց, որ Մոնթեն հաճելի ընկեր էր, անպարտելի, փայլուն ռազմավար և խիզախ ֆիդայի:Նրա կյանքն այսօր էլ դաս է մեզ համար, դաս, թե ինչն է կարևոր կյանքում: