Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Սամսու-Ջեյհան նավթամուղի կառուցումը կսկսվի 2011թ. երկրորդ կեսից: Նախարարի խոսքերով, դրա հզորությունը կկազմի 50 մլն տոննա, որի մոտ կեսը կապահովվի Ռուսաստանի նավթի հաշվին: Եվս 10 մլն կմատակարարի իտալական ENI, մի մասն էլ` ղազախական նավթի հաշվին:
Սամսուն-Ջեյհան նավթամուղը նախատեսվում է կառուցել սեւծովյան Սամսուն նավահանգստից մինչը միջերկրական Ջեյհան նավահանգիստը: Ծրագրով նախատեսվում է, որ այն հնարավորություն կտա շրջանցելու գերծանրաբերնված Բոսֆոր ու Դարդանել նեղուցները եւ մոտ 60-70 մլն տոննա նավթ հասցնելու Միջերկրականի ափ: Նախնական պայմանավորվածությամբ, ծրագրին կմասնակցի նաեւ ռուսական կողմը: