Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Լավագույն արգելակումն ունի E-դասի Mercedes -ը

Վարորդների գերակշիռ մասը սխալ են արգելակում ծայրահեղ իրադրություններում: Վիճակագրությունը վկայում է, որ վթարների տասից իննի դեպքում վարորդները կա՛մ շատ դանդաղ են սեղմում արգելակման ոտնակը, կա՛մ էլ ընդհանրապես չեն հասցնում ակտիվացնել արգելակումը: Նման ծանր հետևանքները մեղմելու կամ նույնիսկ կանխելու համար ստեղծվում են արգելակման ժամանակակից ավտոմատ համակարգեր, որ առաջարկում են ներկայացուցչական դասի մեքենաներ արտադրողները: Auto motor und sport ամսագիրը անցկացրել է հետևյալ ավտոմեքենաների փորձարկումները. Audi A8, 5-րդ դասի BMW, E-դասի Mercedes և Lexus LS:
Երբ խոսքն անվտանգության մասին է, առաջին հերթին պետք է նշել VOLVO-ն: City Safety համակարգը ճանապարհային իրադրությունը վերահսկում է դիմացի ապակու վրա գտնվող ինֆրակարմիր ճառագայթների միջոցով: 30կմ/ժ արագության ժամանակ VOLVO-ն, առանց վարորդի միջամտության, կարգելակի այն ժամանակ, եթե դիմացի մեքենան կանգնած վիճակում լինի:
Նմանատիպ համակարգ գոյություն ունի E-դասի Mercedes -ներում: Այն չի կանգնեցնի մեքենան առանց վարորդի միջամտության, սակայն ցանկացած արագության պայմանում E-դասը պատրաստ է արգելակել ավտոմատ կերպով: Ենթադրվող բախումից 1,6 վայրկյան առաջ համակարգը իրագործում է մասնակի արգելակում` արգելակման հզորության 40 տոկոսով: Եթե վարորդը չի արձագանքում իրադրությանը, ապա Pre-Safe համակարգը 0.6 վայրկյանում իրագործում է կտրուկ արգելակում, որը նվազեցնում է բախման հետևանքները: Եթե վարորդը որևէ գործողություն է իրականացնում սեղմակների կամ ղեկի օգնությամբ, ապա մեքենայի կառավարումն ամբողջությամբ անցնում է նրա հսկողության տակ: Համեմատական այս փորձարկման ժամանակ Mercedes-ի այս համակարգը համարվել է առավելագույն արդյունավետը: 30կմ/ժ արագության ընթացքում E-դասը կտրուկ արգելակելիս բախվել է փչովի մեքենային 10կմ/ժ արագությամբ, իսկ 50կմ/ժ-ից` մինչև 17կմ/ժ: Երկու դեպքում էլ Mercedes-ի ուղևորները չեն տուժել:
Audi A8 և Volkswagen Touareg մեքենաներում անվտանգությունն ապահովում են ռադարները, որոնք աշխատում են 77 Մհց հաճախականությամբ, ինչպես նաև տեսախցիկները: Վտանգի դեպքում արգելակման համակարգը պատրաստվում է նախապես, և երբ վարորդը արգելակում է, դրանք աշխատում են առավելագույն արագ և արդյունավետ կերպով:
Lexus LS-ում Pre-Crash Safety նախավթարային համակարգը զննում է ճանապարհը` ճանաչելով որոշակի արգելքներ և գնահատելով բախման պոտենցիալ հնարավորությունները: Նրանում չկան արգելակման տարբեր փուլեր, իսկ 30կմ/ժ արագության պայմաններում այն գործում է շատ դանդաղ:
BMW չի նախատեսում մեքենայի ամբողջական ավտոմատացված արգելակում՝ առանց վարորդի մասնակցության: Բավարական համակարգը ձայնային ազդանշան կտա վտանգի մասին և կուժեղացնի վարորդի ջանքերն արգելակման գործում: Գերմանացիներն այս համակարգը համարում են հետամնաց:
Auto motor und sport ամսագիրն իր հավանությունն է տալիս E-դասի Mercedes-ի անվտանգության համակարգին` այն համարելով առավել արդյունավետ և չձանձրացնող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում