Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ Թուրքիան, Սիրիան, Լիբանանը և Հորդանանը դիտարկում են ռազմավարական համագործակցության քառակողմ հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը: Դավութօղլուն այս մասին հայտարարել է Սիրիայի արըգործնախարար Վալիդ Ալ-Մուալլեմի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունները շատ արագ զարգանում են, իսկ ոլոտները՝ շատանում:
Նա հայտնել է, որ առաջարկներ կան , որպեսզի թուրք-սիրիական ռազմավարական խորհրդի երկրորդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին, քննարկվեն համագործակցության վերաբերյալ 51 փաստաթղթերը, որոնք ընդունվել են կողմերի միջև անցած տարի:
Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Գործակալությունը նաև մեջբերում է Սիրիայի արտգործնախարարի խոսքերը, որը հավանություն է տվել Թուրքիայի տարածաշրջանային գործունեությանը: