Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը` ելույթ ունենալով Ադրբեջանի լեզուների համալսարանում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրամիությունում, մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որպեսզի սատարենք այդ հակամարտության լուծման գործընթացին, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության իր գործընկերները շահագրգռված են աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում», – ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` նշել է Լիդինգտոնը: