ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին հերթական այցով կժամանեն տարածաշրջան, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: Ըստ աղբյուրի` մինչ այդ միջնորդները ԵԱՀԿ-ին եւ հակամարտության կողմերին ներքին հաշվետվություն կներկայացնեն հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված Դաշտային առաքելության արդյունքների վերաբերյալ: Տարածաշրջան սպասվող այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին: Ակնկալվում է, որ համանախագահները կառաջարկեն նաեւ կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում, որ տեղի է ունենալու Ստրասբուրգում նոյեմբերի 10-ին: