ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին երեքշաբթի օրը կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի առևտուրն Իրանի հետ չի հակասում Իսլամական Հանրապետության դեմ ընդունված պատժամիջոցների վերաբերյալ ընդունված փաստաթղթին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Թուրքիան Իրանի հարևան երկիրն է, և նրանք ունեն համատեղ տնտեսական կապեր: Կան ուղղություններ, որոնցով Իրանի հետ առևտուրն ամբողջությամբ թույլատրելի է»,- ասել է Քրոուլին: Նրա խոսքերով, Թուրքիան հստակ հայտարարել է, որ շարունակելու է հետևել նախկինում ստանձնած միջազգային պարտավորություններին:
Այս պահին ԱՄՆ և եվրոպական շատ երկրներ խիստ պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ: Ստուգվում են Իրանից եկող և Իրան գնացող բոլոր օդանավերը, առևտրային նավերը, մեքենաները, ապրանքատեսակները: