«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության 2010 թվականի իրականացրած հետազոտությունների արդյունքում՝ կոռուպցիայի մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 123-րդ տեղը` 178 երկրների շարքում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանը նկատեց, որ Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական ոլորտն է, և այս տարի այն առաջ է անցել դատական և ոստիկանական համակարգերից: Ուսումնասիրված 86 երկրներից միայն Հայաստանում և Թուրքիայում է կրթական ոլորտի կոռումպացվածությունը նման բարձր մակարդակի: Հայաստանում այդ կրթական կոռումպացվածության համաթիվը կազմում է 4.2, իսկ Թուրքիայում 3.3: Կոռուպցիայի մակարդակով կրթական համակարգին հաջորդում են դատական, ոստիկանական համակարգերը, պետական ծառայողները, խորհրդարանը, բանակը և կուսակցությունը: