Ռուսական կողմի հայտարարությունը՝ Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագրի կատարման մասին, միջազգային-իրավական պարտավորությունները չկատարելու հերթական ցինիկ փորձն է, ըստ«Грузия Online»-ի` ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Ռուսաստանը փորձում է օկուպացիոն զորքերի դուրսբերումը Պերեւի գյուղից ներկայացնել որպես համաձայնագրի լիակատար կատարում: Իրականությունն այն է, որ ռուսական օկուպացիայի տակ է ինքնիշխան Վրաստանի տարածքի 20 տոկոսը, իսկ օկուպացված տարածքներում մի քանի ռազմակայաններ եւ մոտ 10 հազար զինծառայողներ կան: Այդ տարածքներում շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումները, իսկ հարյուր հազարավոր բռնի տեղահանվածներ չեն կարողանում արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները: Միեւնույն ժամանակ, ռուսները շարունակում են արգելափակել միջազգային խաղաղարար ուժերի մուտքը օկուպացված տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ: