Reuters-ի հաղորդմամբ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վառելիքի մղումը դադարեցվել է դիվերսիոն հարձակման արդյունքում առաջացած վթարի պատճառով։ Այս մասին գործակալությանը հաղորդել են Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն եւ բրիտանական BP ընկերության ներկայացուցիչները։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման եւ արտահանման վրա: