«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության խմբի անդամներն այսօր վաղ առավոտից Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում` պահանջելով չընդունել և չքննարկել Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը: Ի դեպ, այսօր Ազգային ժողովում նախատեսվում է երկրորդ ընթեցմամբ քննարկել այդ հարցը: