Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Հ.Սասունյան. Հայերը պետք է հեռու մնան Թուրքիայից` մինչեւ մահափորձի հետաքննության կատարումը

«Անցյալ շաբաթ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը սենսացիոն բացահայտում էր արել. թուրքական ահաբեկչական մի խմբակ ծրագրել էր սպանել 2009 թվականի մարտի 22-ին Թուրքիա այցելած հայ պատգամավորին:  
Հենվելով անվտանգության ծառայությունից ձեռք բերված տեղեկատվության վրա, «Ջիհան» գործակալությունը բացահայտել էր, որ «Թուրքական միության վրիժառուների կազմակերպության» (Turk Intikam Birligi Teshkilati) անդամներ Մութլու Էրդողանը եւ Սելջուկ Օնուր Օզիլմազը ծրագրել էին սպանել ՀՅԴ կուսակցության անանուն ղեկավարներից մեկին: Թուրքիայում նրա գտնվելու մասին ահաբեկիչները տեղեկացել էին` վերջինիս կողմից թուրքական բջջային հեռախոս ձեռք բերելուց հետո:
Բոստոնում լույս տեսնող «The Armenian Weekly» ՀՅԴ շաբաթաթերթը ենթադրում է, որ թուրքական ահաբեկիչների թիրախը կարող էր լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, որը Թուրքիայում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) համաժողովին` որպես այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի աուդիտորական հանձնաժողովի նախագահ:
Ահաբեկչական խմբի անդամները hեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Նռանյանին սպանելու իրենց ծրագիրը, սակայն որոշել էին հետաձգել մտադրված գործողությունը` իմանալով, որ անվտանգության ուժերը հետեւում են իրենց: «Թող մի քանի ամիս անցնի, իսկ հետո` առանց շտապելու կիրականացնենք մեր գործողությունը: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու», միմյանց ասել էին դավադիրները հեռախոսային խոսակցության ժամանակ, որը վերահսկվել էր թուրքական իշխանությունների կողմից: 
ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանը մտահոգություն էր հայտնել, որ «Նռանյանի` Թուրքիա մեկնելու մասին լուրը մատչելի է դարձել ահաբեկչական կազմակերպությանը», նկատելով, որ «նման տեղեկատվություն կարող էր տրամադրվել միայն թուրքական պետության կողմից»: Մինչդեռ, թուրքական ոստիկանության զեկույցը հաստատում էր, որ կապ է եղել ահաբեկչական խմբի եւ «Էրգենիկոնի»` զինվորական եւ հետախուզական պաշտոնյաների մի գաղտնի խմբի միջեւ, որն ահաբեկչական գործողություններ է իրականացրել, այդ թվում, քաղաքական սպանություններ` Թուրքիայում քաոս եւ անկայունություն ստեղծելու համար` ընտրված կառավարությունը տապալելու նպատակով:
«Նռանյանի այցը գաղտնի չէր, բայց միեւնույն ժամանակ բարձր մակարդակի այց էլ չէր: Ուստի, միանգամայն հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը դավադրության կազմակերպիչները ստացել են թուրքական կառավարության աղբյուրներից», «The Armenian Weekly» պարբերականին ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: «Մենք հարցին լրջորեն ենք վերաբերում` փորձելով որքան հնարավոր է շատ տեղեկություններ ձեռք բերել», ավելացրել է նա: «Տեղեկությունը շատ մտահոգիչ է, քանի որ այն համապատասխանում է մի շարք փաստերի», ասել է Մանոյանը: «Մի երկրում, որտեղ Հրանտ Դինքի նման անձնավորությունը, որն «աղավնի» էր համարվում` գնդակահարվեց օրը ցերեկով, մեզ չէր կարող զարմացնել, որ Թուրքիայի կողմից, սովորաբար «բազեների» կուսակցություն համարվող ՀՅԴ անդամը թիրախ դառնար», նշել է Մանոյանը: Իրոք, պարզվել է, որ «Էրգենիկոն» խումբն անգամ մտադիր է եղել սպանել Պոլսո Հայոց պատրիարքին:  
Զարմանալի է, որ այսպիսի լուրջ բացահայտումից հետո Հայաստանի կառավարության որեւէ պաշտոնյա նեղություն չքաշեց հանդես գալ հայտարարությամբ կամ դատապարտման ուղերձով: Անգամ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ձայն չբարձրացրեց` իր օրենսդիր մարմնի անդամի` սպանության թիրախ դառնալու լուրերի առնչությամբ: Պետք էր ակնկալել, որ Հայաստանի կառավարությունը ճնշում կգործադրեր Անկարայի վրա` երեւան հանելու, թե ինչպե՞ս է ահաբեկչական խումբը տեղեկացել հայ պատգամավորի` Թուրքիա կատարելիք գալիք այցի մասին, արդյո՞ք հեռախոսային ընկերության աշխատակցի, վիզաների թուրք ծառայողի կամ պետական որեւէ պաշտոնյայի միջոցով, որը տեղյակ է եղել Նռանյանի` ՍԾՏՀ համաժողովին մասնակցելու ծրագրերի մասին:
Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի մանրամասն հետաքննություն անցկացնել այս սպառնալից միջադեպի առնչությամբ եւ քայլեր ձեռնարկել` երաշխավորելով, որ հայ բարձրաստճան պաշտոնյաների հետագա այցերի մասին տեղեկությունների արտահոսք չի լինի ահաբեկիչներին: Մինչեւ պաշտոնական Երեւանը չհամոզվի, որ թուրքական կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է հայ այցելուների անվտանգությունը երաշխավորելու համար, ոչ մի հայ պաշտոնյա կամ զբոսաշրջիկ չպետք է ոտք դնի Թուրքիա, եւ ոչ մի հայ մարզիկ կամ մարզական թիմ չպետք է մասնակցի Թուրքիայում անցկացվող մրցաշարերին: Ոչ մի ֆուտբոլային դիվանագիտություն: Նաեւ, ոչ մի սփյուռքահայ չպետք է այցելի Թուրքիա` մինչ նոր ծանուցում: Սակայն, զարմանալիորեն, որոշ միամիտ հայեր չեն գիտակցում, որ արձակուրդն անցկացնելու համար Թուրքիա մեկնելով, նրանք ոչ թե պարզապես այլ երկիր են մեկնում, այլեւ` մտնում են թշնամու տարածք: Քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, ապա ոչ մի հյուպատոսական հայ պաշտոնյա չի կարող օգնության հասնել վտանգի մեջ հայտնված հայ քաղաքացուն, ինչպես դա տեղի ունեցավ հայ հղի կնոջ հետ, որը սպանվեց Անկարայի մոտակայքում, եւ ծեծի ենթարկված հայ ընտանիքի հետ, որն իր արձակուրդն էր անցկացնում Անթալիայում:  
Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս մահափորձի դեպքը բարձրացնեն համաշխարհային լրատվամիջոցներով եւ միջազգային հանդիպումներում, հատկապես ՍԾՏՀ համաժողովում` Թուրքիայի իշխանություններից պահանջելով ծանր մեղադրանքներ ներկայացնել ահաբեկիչներին, բացահայտել հետաքննության արդյունքները եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել` մինչ Հայաստանը կհամաձայնի մեկ այլ պաշտոնական պատվիրակություն գործուղել Թուրքիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում