Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պետական շահն ու մասնավոր խոռոչները

ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան վեհաժողովը նախագահական մակարդակով բոյկոտող Հայաստանը որոշել է ավելացնել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի աֆղանստանյան առաքելությանը` գրեթե կրկնապատկելով այնտեղ ծառայություն իրականացնող հայ զինվորների թիվը, որն այժմ չորս տասնյակ է:
Այդ իրողությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը զուրկ է հայեցակարգային պատկերացումներից և վարվում է պահի նպատակահարմարությամբ կամ լարախաղացի տրամաբանությամբ, երբ կարելի է այս ու այն կողմ թեքվել, միայն թե չընկնել գծից: Հայաստանի իշխանությունը լուծում է հենց գծից չընկնելու խնդիր: Ընդ որում, խոսքը սեփական դիրքի, ոչ թե պետության մասին է: Որևէ պետության համար չի կարող դրական բնութագիր լինել այն, որ այդ երկրի նախագահը կարող է մի կազմակերպության Վեհաժողով բոյկոտել` իր այդ քայլը պատճառաբանելով տվյալ Վեհաժողովի հռչակագրում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ մոտեցման անհավասարակշռությամբ, բայց այդ նույն Վեհաժողովում էլ արտգործնախարարի շուրթերով հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է Աֆղանստանում ավելացնել ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակից իր զորամիավորման թվաքանակը: Էդվարդ Նալբանդյանն այս մասին բարձրաձայնել էր նոյեմբերի 20-ին, Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումներում: Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը բավական անակնկալ կերպով հրաժարվեց Լիսաբոն մեկնելու հրավերից` ասելով, որ Վեհաժողովի հռչակագրի նախագծում տարածաշրջանային հակամարտությունների մասին հիշատակվում է միայն տարածքային ամբողջության սկզբունքը: Դրանից երեք օր առաջ էլ Սերժ Սարգսյանը մեկնել էր Ռուսաստան և այնտեղ ՌԴ իշխանության հետ հանդիպումներից հետո հայտարարել «վաղվա օրվա հանդեպ հավատով» լցվելու մասին: Հայաստանից Լիսաբոն մեկնեցին արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ավելացնել Աֆղանստան ուղարկվող զորամիավորման քանակը: Դրան հաջորդած երկու-երեք շաբաթների ընթացքում Հայաստանն ու ՆԱՏՕ-ն արագ ծավալեցին քննարկում դրա վերաբերյալ և եկան համաձայնության: Ստացվեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին չի վստահում և բոյկոտում է, բայց մյուս կողմից էլ` ավելի շատ զինվորներ է տրամադրում Աֆղանստանի օպերացիային:
Ի դեպ, այդ օպերացիան ՆԱՏՕ-ի համար անցնում է բավական դժվար, խլում է բավականաչափ ռեսուրսներ, անգամ այն չափի, որ շատ հարցերում Հյուսիսատլանտյան դաշինքը գնում է խնայողության հանուն Աֆղանստանի: Հանուն Աֆղանստանի ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունը փոխզիջումային տարբերակով ջերմացնելու և այդ ջերմությունը կայուն պահելու համար: Աֆղանստանը ՆԱՏՕ-ի համար դարձել է իսկապես լուրջ խնդիր, իսկ իրավիճակն այնտեղ այժմ գրեթե հասել է բարդության գագաթնակետին: Եվ ահա, այդ պայմաններում Հայաստանը որոշում է ավելացնել այնտեղ մեկնող զինվորների թիվը: Զուտ ռացիոնալության տեսակետից դա բացարձակապես անիմաստ է թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ նաև Հայաստանի համար: ՆԱՏՕ-ի համար որևէ առարկայական և պրակտիկ տարբերություն չի կարող ունենալ այնտեղ ևս 40 կամ 50 հայ զինվորների առկայությունը, քանի որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ունի մի քանի հարյուր հազարանոց զորակազմ: Այսինքն` ՆԱՏՕ-ի համար Հայաստանի մասնակցության ընդլայնումը ընդամենը խորհրդանշական բնույթ ունի: Ինչ է շահում այդ ընդլայնումից Հայաստանը` ընդհանրապես դժվար է ասել: Համենայնդեպս, ինչպես իհարկե միշտ, այս անգամ էլ չի ներկայացվում հանրությանը, թե հանուն ինչի՞, կոնկրետ որ հարցում պետության ի՞նչ շահի համար պետք է հայաստանցի ավելի շատ խաղաղապահներ մեկնեն այդ վտանգավոր տարածաշրջան ու ծառայություն իրականացնեն: Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե այդ ընդլայնումը չլիներ: Որևէ մեկը միամիտ չէ, որպեսզի մտածի, որ Հայաստանի իշխանությունն այդ քայլով փորձում է էական նպաստ բերել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիայի արդյունավետությունը բարձրացնելու գործին: Որևէ կերպ, իհարկե, մտադիր չեմ նսեմացնելու կամ նվազեցնելու հայ խաղաղապահների դերը Աֆղանստանի առաքելությունում, սակայն աներկբա է, որ զուտ քանակային հարաբերակցությունից ելնելով էլ Հայաստանի զորամիավորումը նույնիսկ եռապատկվելու և քառապատկվելու դեպքում չի կարող էական ազդեցություն ունենալ արդյունավետության բարձրացման գործում:
Ուրեմն, ինչի՞ համար է Հայաստանի իշխանությունը գնում այդ քայլին: Այդ հարցին պատասխան կարծես թե չկա: Սակայն թերևս ոչ այն պատճառով, որ պատասխանը պարունակում է ռազմական և պետական գաղտնիք: Ի վերջո, չի կարող հասարակության համար գաղտնիք լինել այն, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ գնան ու իրենց կյանքը վտանգի ենթարկեն Աֆղանստանում: Պատասխանի բացակայության պատճառը թերևս այն է, որ Հայաստանի խաղաղապահները պարզապես դարձել են Հայաստանի իշխանության ձեռքին միջազգային սուբյեկտների հետ հարաբերության վճարամիջոց: Հայաստանի իշխանությունը նախագահի մակարդակով բոյկոտում է ՆԱՏՕ-ի Վեհաժողովը և այդպիսով փորձում ինչ-որ դիվիդենտներ քաղել ինչ-որ տեղերում, և որպեսզի հանկարծ դրանով շատ չբարկացնի Արևմուտքին կամ մեղմի Արևմուտքի բարկությունը, անմիջապես էլ առաջարկում է ավելացնել Աֆղանստանում հայաստանցի զինծառայողների քանակը: Խնդիրն այստեղ այն չէ, որ մեր զինծառայողները գնում են վտանգավոր գոտի: Ի վերջո, խաղաղապահի ծառայությունը ենթադրում է նաև այդպիսի շրջադարձեր, և զինվորները միշտ էլ պատրաստ են լինել վտանգավոր տեղերում: Ավելին, հենց դա է նրանց մասնագիտության բնույթը: Բայց հարցն այն է, որ այդ ամենը պետք է հասարակության համար ունենա պարզ ու հստակ բացատրություն, թե ի՞նչն է այդ ամենի նպատակը, ինչո՞ւ է կայացվում այդպիսի որոշում: Եվ հենց դա է խնդիրը, որ այդպիսի բացատրություն չի ներկայացվում և խաղաղապահներն օգտագործվում են իշխանության արտաքին քաղաքական թերացումները և վայրիվերումները ծածկելու, սքողելու, միջազգային կառույցների նախատինքից խուսափելու համար: Եվ այդ ամենից բացի, հատկանշական է նաև պետական իշխանության միջազգային գործունեության այդ ոճը, երբ որոշումները կայացվում են պահի տակ, կոնյունկտուրային պահանջներից ելնելով, իսկ պետական ռեսուրսներն էլ, տվյալ դեպքում մարդկային, ծառայում են դրանից առաջացող խոռոչները փակելուն, ոչ թե պետական ռազմավարական շահը սպասարկելուն:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում