Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Երևանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկել Սերժ Սարգսյանի օգնականին. նոր մանրամասներ

Ըստ մեր տեղեկությունների` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին` Կնդոյին, և դա արել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի միջոցով:
Իսկ հիմա դեպքերի մասին հերթականությամբ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ կարևորագույն միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբավել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը, սակայն, չի մասնակցել համերգին: Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգի: Էլիտար այս տիկնայք նստել են այն աթոռին, որի ուղիղ կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական արարողակարգի` Սերժ Սարգսյանի կողքը կարող են նստել վեհափառը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը: Այս ավանդույթը պահելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երևանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն:
Գագիկ Բեգլարյանն էլ, ինչպես իսկական հայ տղամարդ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջ «խաթրին կպած» «ջահելին» պատժելուն: Գնացել է ՀՀ նախագահի ախատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ և խնդրել հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ: Կարապետյանը Կանդանյանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն` չմտածելով հնարավոր վատ հետևանքների մասին: Կանդանյանը հանդիպել է Բեգլարյանին և անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` «դու ո՞վ ես, որ իմ կնոջը ասես, թե ուր նստի» խոսքերի ուղեկցությամբ: Այնուհետև մեքենան ուղևորվել է Մետաքս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը:
Ծեծից հետո Արամ Կանդայանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին և կշտամբել սանձարձակ պահվածքի համար: Հետո այս ամենի մասին իմացել է նաև Սերժ Սարգսյանը: Նա նախ Կարեն Կարապետյանից է բացատրություն պահանջել, որն էլ անմիջապես ասել է, թե սխալ է արել, դրա համար պատրաստ է դիմում գրել` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Ասում են, որ արդեն Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է:

Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրան նախագահի ողջ նստավայրը բոյկոտ է հայտարարել: Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել կամ լսել նրան, քանի որ անասելի վիրավորված է Գագիկ Բեգլարյանից, Կարեն Կարապետյանի բոլոր հեռախոսներն անջատված են… Թե ինչ կլինի հետո, բանը կհասնի նաև Գագիկ Բեգլարյանի հրաժարականի դիմումին, այս պահին դժվար է ասել: Ի դեպ, և՛ նախագահականը, և՛ քաղաքապետարանը հերքել են այս տեղեկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում