Իրական ընդդիմության բացակայության պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները մեծ վտանգ են տեսնում հոգևորական դասից: «Սգո արարողությունները կանոնակարգելու» անվան տակ, Ադրբեջանի խորհրդարանը փորձում է լրացուցիչ լծակ ստեղծել կրոնական կազմակերպություններին և նրանց ֆինանսական շրջնառությունը վերահսկելու համար: Օրինագիծը քննարկելիս առաջ է քաշվել սրբավայրերում իրականացվող հանգանակությունները վերահսկելու հարցը: Վերահսկողությունը պետք է իրականացնեն օրինական հիմքով գործող կրոնական համայնքները: Հավաքված հանգանակություններն էլ պետք է ծախսվեն անհրաժեշտությունից ելնելով: «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ, Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչությունն ի վիճակի չէ վերահսկել բոլոր այդ սրբավայրերը, որոնց թիվը հասնում է 1500-ի: