Այսօր լրանում է 88-ի երկրաշարժի 22 տարին: ԱԺ նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցություն հայտնեց` ասելով. «Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու բարեկամներին և վստահեցնում, որ պետությունն ամեն ինչ անելու է՝ մինչև վերջ լուծելու համար նրանց բոլոր խնդիրները, որովհետև պետությունը հենվում է նաև իր քաղաքացիների հույսի, հավատի ու վստահության վրա»: