«Առաջին լրատվականը» «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանից հետաքրքրվեց, թե այսօր մեր պետությունն ունի՞ ռեսուրսներ, մանկավարժական և մեթոդական համապատասխան բազա, որպեսզի կարողանա բացել օտարալեզու դպրոցներ: «Եթե հարցը դիտարկենք տնտեսական տեսանկյունից, ինչպիսին ներկայանում է օտարալեզու դպրոցների «օպերացիան»՝ բնականաբար, նրանք դրսից մասնագետներ հրավիրելու համար կգտնեն գումարներ: Խնդիրը այդ կրթօջախների ուսման մակարդակը չէ, չնայած կան շատ հիմնավոր կասկածներ: Ո՛չ ուսումնական ծրագիր կա, ո՛չ մեթոդաբանություն կա մշակված: Քանի որ այդ ամենն արված չէ, պարզ է, որ սա ընդամենը տնտեսական հիմք ունեցող ավանտյուրա է, որը բավականին թանկ է նստելու շատ ու շատ կազմակերպությունների վրա»,- ասաց Արթուր Ավթանդիլյանը: