Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին նոյեմբերի 3-4-ին կայցելի Վրաստան: Երեկ Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովն ու այդ երկրում Իրանի դեսպան Մաջիդ Սամազադե Սաբերը քննարկել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցին վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում են վրաստանյան գործակալությունները, կողմերը նշել են, թե այցը, որի շրջանակներում ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման համաձայնագիրը, լուրջ խթան կդառնա երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը: