Արդեն մի քանի օր է՝ Facebook սոցիալական ցանցը ողողվել է անիմացիոն հերոսների նկարներով: Ցանցի մի շարք անդամներ նախաձեռնել են այս ակցիան, որով ցանկանում են իրենց համերաշխությունը հայտնել երեխաների բռնության դեմ պայքարող կազմակերպություններին:
Հայաստանում էլ այն լայն տարածում է գտել: Ամեն երրորդ մասնակիցն իր նկարը փոխել է իրենց կողմից սիրված մուլտհերոսների նկարներով: Ակցիան տևում է մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ը: