Կոալիցիան ներկայացնող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնած՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» մասին և «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին ուշագրավ ելույթ ունեցավ: «Միլիոնների հասնող դոլարները փոշիանում են, իսկ 700 մլն դրամ չե՞ք գտնում: Ուրեմն, չեք ուզում տալ գիտությանը, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարեց նա` հավելելով, որ այսքանից հետո մնում է միանգամից հայտարարել, որ մեզ պետք չի գիտություն։
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի