Այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել ժողովրդական հեռուստատեսության հոգաբարձուների խորհրդի անդամներ Բորիս Նավասարդյանը, Լևոն Բարսեղյանը, Կարինե Խոդիկյանը և «Ա1+» հեռուստատեսության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Նրանք տեղեկացրին, որ մոտ 20 հազար քաղաքացի ժողովրդական հեռուստատեսության հիմնադրամին է փոխանցել 3,5 միլիոն դրամ, և դա իրենց գոհացնում է: Մեսրոպ Մովսեսյանը հայտնեց, թե լուրջ հույսեր ունի, որ «Ա1+»-ը այդ մրցույթում հաղթելու է: