Արևելյան Վրաստանի Սիգնախի շրջանի Քարագաջի գյուղի բնակիչները պահանջել են ինքնադատաստանի ենթարկել ադրբեջանցի Էլդար Քերիմովին, որը երեք մարդու սպանության գործով գտնվում է հետախուզման մեջ: Երկու օր առաջ 26-ամյա Քերիմովը ալկոհոլի ազդեցության տակ ինքնաձիգից կրակել է բենզալցակայանի աշխատակիցների վրա, որի հետևանքով զոհվել են 23-ամյա Մուրադ Շանշաշվիլին, 24-ամյա Իլյա Պապաշվիլին և 41-ամյա Վաժա Նաթրոշվիլին: Եվս մեկ հոգի վիրավորվել է: Գյուղի բնակիչների կարծիքով, հանցագործության մեղքը նաև ոստիկանությանն է, քանի որ նրանք պատշաճ կերպով չեն հետաքննում սպանությունները: Քարագաջի գյուղում վերջին երկու տարում իրականացվել է 5 սպանություն: Այս մասին հաղորդում է Trend լրատվական գործակալությունը: