Միացյալ Նահանգները տարածում է զրպարտություն և բամբասանքներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով WikiLeaks կայքում հայտնված տեղեկությունները, որոնցով Էրդողանը և թուրքական կառավարւթյունը մեղադրվում են մի շարք հարցերում, այդ թվում՝ Էրդողանի՝ շվեյցարական բանկերում 8 հաշիվ ունենալու մեջ:
Թուրքիայի վարչապետի կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարության արտահոսքը և տեղեկությունների հրապարակումը նման են քարոզչության, որը ձգտում է փչացնել ԱՄՆ-ի և գործընկերների հետ հարաբերությունները: