Թուրքիայի ներկայացուցիչ Էրսին Էրջինը կարող է գլխավորել ԵԱՀԿ-ն` զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ըստ թուրքական Hyurriyet թերթի հաղորդած տեղեկությունների՝ ԵԱՀԿ 52 անդամ պետություններից 25-ը հայտնել են, որ պատրաստ են աջակցել Էրջինի թեկնածությանը: Էրջինին ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությոններին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն ընդգրկել էր Էրջինին իր պատվիրակության կազմում: Նախատեսվում է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրությունները կկայանա հաջորդ տարի գարնանը, իսկ Էրջինն այդ ընտրություններում համարվում է գլխավոր թեկնածուներից մեկը: Թուրքիայի ներկայացուցիչները վերջին տարիներին ակտիվացել են եվրոպական կառույցներում: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահն է Մովլութ Չավուշօղլուն, իսկ Հուսեյն Դիրիյոզը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն է: