Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Apple ընկերությունը Հնդկաստանում iPhone ների վաճառքի հետ կապված խնդիրներ ունի: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Հնդկաստանի շուկայում սմարթֆոնների ակտիվ օգտատերերից 602 մլն մարդ գերադասում է Nokia Oyj-ի և Research In Motion Ltd (RIM)-ի արտադրանքը:
Վերջին կանխատեսումների համաձայն` Nokia-ն և RIM-ը 2015 թ. 70%-ով կմեծացնեն դեպի Հնդկաստան սմարթֆոնների մատակարարման ծավալը: Apple-ը չի կարողանում ամբողջ ծավալով մեծացնել իր մատակարարումները տեխնիկական խնդիրների պատճառով:
2011 թ. առաջին քառորդում Apple-ը Հնդկաստան է մատակարարել 62,043 սմարթֆոն, ինչը զգալիորեն զիջում է Իսրայել կամ Հորդանան մատակարարվող սմարթֆոնների թվին: