Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո կարծում է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համար չարյաց փոքրագույնը ստատուս-քվոյի պահպանումն է: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ խաղաղության պարտադրման դեպքում չկա համաձայնություն, թե ով պետք է վերահսկի անվտանգության գոտին և ում զորքերը պետք է տեղակայվեն այնտեղ: «Ընդդիմությունը` հանձին Հայ ազգային կոնգրեսի, ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող ամեն մի հանդիպումից առաջ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն այլ ևս ման ևրելու և միջազգային հանրությանը խաբելու ռեսուրս չունի, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության: Ի՞նչ կարող է փոխվել այդ առումով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո»,- հարցրինք Հմայակ Հովհաննիսյանին: Քաղաքագետի կարծիքով, այդ հայտարարությունները տեղավորվում են իշխանություն-ընդդիմություն դիմակայության տրամաբանության մեջ: Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը շատ խոստումներ է տվել միջազգային հանրությանը: Ինչ վերաբերում է օրերս Wikileaks կայքի բացահայտումներին, ապա քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այնտեղ շոշափվում է նա և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Մոսկվայի ձեռքին դարձել է Ադրբեջանին շանտաժի ենթարկելու միջոց: