T3.com-ը հայտնում է, որ The Swatch Group շվեյցարական ընկերությունը ցուցադրել է առաջին սենսորային Swatch ձեռքի էլեկտրոնային ժամացույցը: Ժամացույցները կստանան Swatch Touch անվանումը և վաճառքում կհայտնվեն այս տարվա հոկտեմբերին: Բրիտանիայում նրանց գինը կլինի մոտ 100 ֆունտ սթերլինգ:
Swatch Touch-ը չունի ֆիզիկական սեղմակներ: Ժամացույցի բոլոր ֆունկցիաներն իրականացվում են սենսորային հեղուկ բյուրեղյա էկրանի միջոցով: Ժամացույցները կարող են ժամը ցույց տալ միանգամից երկու ժամային գոտիներում:
2010 թվականի աշնանը սենսորային էկրանով iPod nano-ի վեցերորդ սերնդի նվագարկիչների մուտքից հետո որոշ օգտատերեր առաջարկեցին այն օգտագործել որպես ժամացույց:
The Swatch Group-ն աշխարհում համարվում է ժամացույցներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը: