Այսօր ԱՄՆ-ի Դեպոզիտների ապահովագրման դաշնային գործակալությունը (FDIC) հայտարարել է, որ փակվում է Թեքսասի First International Bank-ը. այսպիսով ԱՄՆ-ում փակված բանկերի թիվը հասնում է 74-ի:
Փակվելու պահին First International Bank-ի ընդհանուր ակտիվները կազմում էին 239.9 մլն դոլար, իսկ դեպոզիտների ծավալը` 208.8 մլն դոլար: Փակված բանկի բաժինները, ներդրումները կանցնեն American First National Bank-ի վերահսկողության տակ:
Հարկ է նշել, որ հիմնականում փակվում են մասնավոր բանկերը, որոնց ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 1 մլրդ դոլար և ավելի պակաս: Որպես կանոն, նրանց չի հաջողվում պահպանել իրենց եկամտաբերությունը ամերիկյան տնտեսության վերականգնման ցածր տեմպերի պայմաններում:
2011 թ. սկզբից մինչ այժմ ԱՄՆ-ում փակվել է արդեն 74 բանկ: FDIC-ի փորձագետների տվյալներով, այս գործընթացի տեմպերը դանդաղում են, և 2011 թ. վերջին ԱՄՆ-ում ավելի քիչ թվով բանկեր կփակվեն, քան մեկ տարի առաջ: Հիշեցնենք, որ 2010 թ. իրենց գործունեությունը դադարեցրել են 157, իսկ 2009 թ.` 140 վարկային կազմակերպություններ: