Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Orange Հիմնադրամի աջակցությամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել Շիրակի մարզում

Ավարտին է մոտենում Շիրակի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Այս կապակցությամբ այսօր Ախուրյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու կատարված աշխատանքերին: ՀԱՆ-ի Շարժական հիվանդանոցը, որտեղ իրականացվում են բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Բրունո Դյութուան ծանոթացավ ԱՇՀ-ում առկա լազերներին և վիրահատական սարքավորմանը, ականատես եղավ հիվանդների զննմանն ու վիրահատություններին և զրուցեց մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ:

Ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 640 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվել է շուրջ 2000 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

«Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ: Հենց այս արդյունքները տեսնելով ենք որոշել շարունակել համագործակցությունը: Հաջորդ մարզը, ուր կայցելի շարժական հիվանդանոցը, կլինի Արագածոտնը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Արագածոտնի մարզում ակնային զննումները տեղի բժիշկների մասնակցությամբ արդեն մեկնարկել են և կշարունակվեն մինչև նոյեմբերի վերջ: Նախատեսվում է ակնային զննումներ իրականացնել շուրջ 1800 մեծահասակների և 1000 երեխաների համար, վիրահատել մոտ 180 հիվանդի և տրամադրել շուրջ 500 ակնոց: Բացի այդ, ակնային զննումներին զուգահեռ, հանրակրթական դասընթացներ կկազամակերպվեն Արագածոտնի մարզի ինը դպրոցներում: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամի կողմից ՀԱՆ-ին տրամադրվել է շուրջ 5 մլն դրամ:
Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցում են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները պետք է դիմեն տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին կընդունեն շրջկենտրոններում կամ որոշակի օրերի կայցելեն շրջանների գյուղերը: Այդ այցելություների ժամանակացույցին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները պետք է հետևեն իրենց համայքներում փակցված հայտարարություններին, ինչպես նաև դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին: ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Արագածի և Ապարանի շրջանները հոկտեմբեր ամսվա ընթացքում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի` հոկտեմբերի 18-21-ը` Ծաղկահովիտում, հոկտեմբերի 24-27-ը` Ապարանում, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը` Թալինում, և նոյեմբերի 7-ից մինչև ծրագրի ավարտը` Աշտարակում:

Աշխատանքների և այցերի ստույգ ժամանակացույցը կարելի է գտնել www.eyecareproject-armenia.com կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում