Nestle ընկերությունը հատուկ շների համար գովազդ է պատրաստել: Այս մասին հայտնում է Reuters-ը` նշելով, որ շների ուշադրությունը գրավելու համար գովազդի ընթացքում հնչելու են հատուկ հաճախականությամբ ձայներ, որոնք հասանելի չեն մարդկանց:
Nestle ընկերության ներկայացուցիչն ասել է, որ շները, ի տարբերություն մարդկանց, կարող են լսել բարձր հաճախականությամբ ձայներ, և գովազդը դիտելու ժամանակ մարդիկ ոչ մի արտառոց ձայն չեն լսի:
Այս կապակցությամբ հետազություններ են իրականացվել, որոնց հիման վրա էլ նկարահանվել է շների համար նախատեսված Beneful կերը գովազդող 23 վայրկյան տևողությամբ հոլովակը:
Ավստրիական հեռուստաընկերության եթերում գովազդը կհայտնվի մոտակա շաբաթներին: