Մի քանի շաբաթ տեւող աճից հետո ոսկու գները միջազգային շուկաներում նվազել են: Դա կապված է խաղացողների` շահույթը ֆիքսելու ցանկության, ինչպես նաեւ դոլարի գնի բարձրացման հետ: Նյու-Յորքի Comex բորսայում դեկտեմբերյան ֆյուչերսը կազմել է 1343,30$/տր.` ունցիայի դիմաց: Դա 2,1%-ով կամ $ 28,80-ով պակաս է, քան նախորդ օրվա ցուցանիշը:
Հիշեցնենք, որ դոլարը ռեկորդային ցուցանիշներ արձանագրել է հոկտեմբերի 14-ին, երբ $1388,10 $/տր.` ունցիայի դիմաց: Տարվա սկզբից ոսկին թանկացել է 24%-ով: