IBM կորպորացիան շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft-ից և դարձել երկրորդը աշխարհի ամենաթանկարժեք տեխնոլոգիական ընկերությունների ցուցակում` զիջելով միայն Apple-ին: Ինչպես հաղորում է Bloomberg գործակալությունը, IBM-ը 1996 թվից հետո առաջին անգամ է առաջ անցնում Microsoft-ից:
Այս պահին IBM-ի կապիտալիզացիան կազմոմ է 214 մլրդ դոլար, Microsoft-ինը` 213.2 մլրդ: Ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից մեկը դարձել է աշխարհում 4-րդ ընկերությունը շուկայական արժեքով, իսկ տեխնոլոգիական կորպորացիաների շրջանում IBM-ը զիջում է միայն Apple-ին: Սթիվ Ջոբսի ընկերության կապիտալիզացիան կազմում է 362.09 մլրդ դոլար: