Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Նամակ թրքաց նախարարին

Ձերդ գերազանցություն, պարոն Դավութողլու.
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ձեր արել եք մի հայտարարությունը, որում ասվում է հետևյալը. «Թուրքիայում չեն ստեղծվել հայկական գետոներ, ինչպես մի շարք եվրոպական երկրներում…: 1915 թ. զոհվել են ոչ միայն հայեր, նաև թուրքեր: Կատարված միջադեպերին որպես հայ ժողովրդի խնդրի վերաբերվելը սխալ է»: Պարոն նախարար, այս երկու մտքերն էլ չեն համապատասխանում իրականությանն այն աստիճան, որ մեզ զարմացնում է, թե ինչպես կարող է բարձր կարգի դիվանագետը թույլ տալ իրեն այսպիսի դեմագոգիկ հայտարարություն անել: Նախ հայկական գետոներ ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք դուք: Դուք գիտե՞ք որևէ եվրոպական երկիր, որտեղ հայկական գետո է գոյություն ունեցել Եվրոպայի ողջ պատմության ընթացքում: Այնուհետև, երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես, բացի հրեաներից, նաև գերմանացիներ են սպանվել, ընդ որում՝ գերմանացիների կորուստը թվով շատ ավելի է եղել, քան հրեաներինը: Առնվազն անհեթեթ կլինի այդ առումով կասկածի տակ դնել հրեաների Հոլոքոստի փաստը: Պարոն նախարար, դուք անընդհատ խոսում եք պատմական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, այսինքն՝ փորձում եք կասկածի տա՞կ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Մենք հավատացած ենք, որ դուք ինքներդ չեք կասկածում, որ կատարվածը Ցեղասպանություն էր, և քաջ գիտեք, որ ի վիճակի չեք նաև կասկած առաջացնել Ցեղասպանությունը հաստատած երկրների պառլամենտների անդամների մոտ: Բերեմ կոնկրետ օրինակ. չնայած թուրքական քաղաքական գործիչների բազմաթիվ փորձերին և պայքարին Հայոց ցեղասպանությանը կողմ քվեարկած սլովակ պատգամավորների դեմ եվրոպական տարբեր ատյաններում, չի հաջողվել այդ պատգամավորներից գոնե մեկի մոտ կասկած առաջացնել Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ: Ավելին, վերադառնալով Սլովակիա՝ այդ պատգամավորները ծաղրով են հիշում ձեր հայրենակիցների անիմաստ և անհույս փորձերը` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցում:
Մեծարգո նախարար, հավատացեք, որքան այսօրվա թուրքական իշխանությունները ծավալում են Ցեղասպանությունը հերքելու աշխատանքներ, այնքան ավելի անհեթեթ վիճակում են հայտնվում: Այդ վիճակը ավելի ծիծաղաշարժ է դառնում, երբ իրականացված Ցեղասպանությունը թաքցնելու նպատակով մարտնչում եք նաև Եվրոպայի տարբեր երկրներում տեղադրված` Ցեղասպանությանը նվիրված, կոթողների` խաչքարների դեմ: Հինգ տարի է՝ թուրք դեսպաններն ապարդյուն կռիվ են տալիս,կոնկրետ, Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարի ապամոնտաժման համար: Պարոն նախարար, այս հրաշք կոթողը կարող եք փչացնել, վնասել, կոտրել, բայց ապամոնտաժել չի հաջողվի, քանի որ թուրքական ԱԳՆ-ի այդ փորձերը սլովակ պաշտոնյաների մոտ տարակուսանք են առաջացնում: Ոչ ոք չի կասկածում, որ միջազգային ճնշման, ինչպես նաև ձեր ժողովրդի պրոգրեսիվ զանգվածների պահանջով օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանության փաստը` դրանով իսկ մաքրվելով պատմության ահավոր կեղտաբծից: Սակայն քանի Թուրքիան դա չի կատարել, շարունակում է հանցակից մնալ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանության` հանդիսանալով նրա իրավահաջորդը: Հարգելի նախարար, քանի ձեր երկիրը ներողություն չի հայցել կատարվածի համար, իրավունք չունեք մասնակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացներին՝ որպես անկողմնակալ երկիր: Իմացեք, որ ողջ համաշխարհային հայությունը ձեզ վստահելու հիմքեր չունենալու պատճառով միշտ դիմագրավելու է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ակտիվության զարգացմանն ու ծավալմանը: Ձեր երկրի շահերից է բխում մեկ օր առաջ մաքրվելու պատմական ահավոր կեղտաբծից:
Եվրոպական հայկական միությունների ֆորում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում