Թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների շրջանակում շրջայց է կատարվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Boeing ընկերության գործարան, որտեղ ձերբակալվել է 37 մարդ. նրանց կասկածում են թմրանյութերի վաճառքի մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հաղորդել են ոստիկանները` ձերբակալված 37 անձանցից 36-ը ընկերության աշխատակիցներ են: 23-ին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի անօրինական շրջանառության, 14-ին` թմրանյութերն անօրինական պահելու համար: Շրջայցը կատարվել է այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունը իր որոշ աշխատակիցների կասկածել է այդ բիզնեսի հետ առնչություն ունենալու մեջ: