Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Փայտիկի մի հարվածով չեն առաջանա Նարեկ Հախնազարյաններ և Ալեքսանդր Չաուշյաններ. Էդուարդ Թոփչյան

«Այսօր ունենք լավ նվագախումբ, բայց վերջին ռեսուրսների հիմքի վրա: Մարդիկ գնում են նվագախմբից: Մի քանի օրից անվերադարձ ԱՄՆ կմեկնի մեր երաժշտներից մեկը». լրագրողների հետ զրույցում ահազանգ հնչեցրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Բացարձակապես չունենք աճող սերունդ: Դա է ամենասարսափելին: 1990-ականներին երկրի վիճակը ավելի վատ էր, բայց այն ժամանակ ունեինք անընդհատ պատրաստվող երիտասարդ կադրեր, որոք գալիս էին մեկը մյուսին փոխարինելու»,- նշեց նա` նկատելով, որ հիմա նրանցից շատերը զարդարում են եվրոպական տարբեր բեմեր:

Նրա խոսքով` երբ ինքը 10 տարի առաջ էր ահազանգում կադրերի հետագա պակասի մասին, իրեն ասում էին` Թոփչյանը վատատես է: «Այսօր չկան երիտասարդ ուժեր, որ վաղը լավ են նվագելու: Ֆոկուս չէ, որ փայտիկի մի հարվածով խփենք, ու առաջանան Նարեկ Հախնազարյաններ և Ալեքսանդր Չաուշյաններ: Եթե հիմա կորցնենք այս ամենը, շատ դժվար կլինի հետո դա վերականգնելը»,- մտահոգ ասաց դիրիժորը` հավելելով, որ դա տասնյակ տարիներ է պահանջում: Վառ օրինակը, ըստ նրա, Իրանն ու Դուբայն են, որոնք, չնայած ահռելի դրամական միջոցներին, այնպես էլ չեն կարողանում ունենալ սիմֆոնիկ նվագախմբեր:

«Պետք է հստակ որոշել` ի՞նչ է պետք անել վաղը: Վաղը կկորցնենք: Էլ չեմ ասում վաղը չէ մյուս օրվա մասին, որն էլ չի լինի»,- հավելեց Է. Թոփչյանը` նկատելով, որ ելքը երաժշտական դպրոցներին ուշադրություն դարձնելն ու 6 տարեկանից սկսած` երեխաների հետ աշխատելն է, որ 8 տարի հետո ունենանք այն սերունդը, որի պակասն այսօր խիստ զգալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում