Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դաշնակցությունը նեղացա՞ծ է Քոչարյանից

Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այսօր խոսելով Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Մեդվեդևը հայտարարեց 2012 թվականի նախագահի ընտրությունը Պուտինին զիջելու մասին, հայտարարել է, որ Ռուսաստանում անթույլատրելի բան է տեղի ունեցել. «Այն , ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, ռուսական ընդդիմադիր շրջանակները համարում են անթույլատրելի, քանի որ նախագահից նախկին նախագահին իշխանություն է փոխանցվել, և հասարակության կարծիքը մղվում է երկրորդ պլան: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում էլ նման բան եղել է»:

Ռուսաստանը մի կողմ, թող այնտեղ իրենք որոշեն, ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի: Հետաքրքիր է, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել, որ հիշատակում է Վահան Հովհաննիսյանը: Հատկապես ո՞ր դրվագը նկատի ունի նա, երբ ասում է, որ Հայաստանում էլ տեղի է ունեցել «նախագահից նախկին նախագահին իշխանության փոխանցում»: Հայաստանում կարծես թե այդպիսի իրավիճակ չի եղել: Երկու անգամ է իշխանություն փոխանցվել` Լևոն Տեր-Պետրոսյանն է իշխանությունից հեռացել 2008 թվականին, ընդ որում ամենևին չասելով, թե ում է փոխանցում իշխանությունը, և հեռացել է Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը փոխանցելով Սերժ Սարգսյանին: Ո՞ր դեպքը նկատի ունի Վահան Հովհաննիսյանը: Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը, որովհետև հենց այդ դեպքից հետո է Դաշնակցությունը հայտնվել բավական անհարմար վիճակում:

1998 թվականից հետո «իրադրության փոփոխության» արդյունքում Վահան Հովհաննիսյանը և ընկերները բանտից հայտնվեցին ազատության մեջ, իսկ հետո նաև դարձան իշխանության փաստական մաս: Այնպես որ, հազիվ թե ՀՅԴ-ն այդ պահը հիշեր որպես «անթույլատրելի» բան, այլապես ստացվում է, որ ՀՅԴ-ն նաև անթույլատրելի է համարում իր բանտից դուրս գալը: Հավանական է, որ Վահան Հովհաննիսյանը նկատի ունի Հայաստանում 2008 թվականի իշխանության փոխանցումը, քանի որ հենց դրանից հետո Դաշնակցությունը մի տեսակ միջանկյալ վիճակում մնաց:

Իհարկե Սերժ Սարգսյանը կոալիցիա կնքեց դաշնակների հետ, սակայն իր գործունեությամբ նրանց հանդեպ դրսևորեց բացարձակ արհամարհանք, ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, իսկ երբ ՀՅԴ-ն դրանց պատճառով դուրս եկավ կոալիցիայից, Սերժ Սարգսյանը կտրուկ փոփոխված մարտավարությամբ սկսեց պահանջատեր լինել Թուրքիայի հանդեպ և այդպիսով խլեց ՀՅԴ հացը նաև ընդդիմության դաշտում: Բնական է, որ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից ձեռնունայն մնացած ՀՅԴ-ն պետք է այդ զարգացումների սկզբնաղբյուր հանդիսացած իշխանափոխանցումը համարի «անթույլատրելի»: Հետաքրքիր է միայն, թե ինչու ՀՅԴ-ն այդ մասին չէր հայտարարում այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարում էր փոխանցումը, ընդ որում՝ «խաղի կանոնների», մեղմ ասած, կոպիտ խախտումներով: Ըստ երևույթին, այդ ժամանակ Վահան Հովհաննիսյանը և ՀՅԴ-ն սպասում էին, որ փոխանցումը Սերժ Սարգսյանին է հասնելու Դաշնակցությամբ տարանցված, և նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը լինելու է երկրորդը և երկրորդ փուլում պատվաբեր և շահութաբեր պարտություն է կրելու Սերժ Սարգսյանից: Բայց իրադարձությունները բոլորովին այլ սցենարով զարգացան, և իշխանության քոչարյանական փոխանցումը ՀՅԴ-ին դրեց թե՛ բարոյապես, թե՛ զուտ քաղաքական առումով անհարմար դրության մեջ, ինչն էլ հեռակա կարգով անթույլատրելի է դարձրել այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, թեև, անշուշտ, միայն իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու մասով ՝ անթույլատրելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում