Հանրակրթական դպրոցներից դուրս եկած աշակերտների թվաքանակի սեռային բաշխվածությունն ըստ տարիքի և ըստ պատճառի այսպիսինն է. 2009-2010 ուս. տարվա սկզբին՝ ընդամենը 5480 աշակերտ, նրանցից աղջիկներ` 2112-ը: Դուրս եկած աշակերտներից ցանկության բացակայություն են ունեցել 1532-ը, սոցիալ- տնտեսական վատ պայմանների պատճառով`113-ը, ծնողները չեն ուղարկում դպրոց (թույլ չեն տալիս)` 201-ը, լսողական խանգարում ունի`1, տեսողական խանգարում`13, հենաշարժողական`5, մտավոր թերզարգացում`19, այլ խանգարում`62 աշակերտ։ 3534 աշակերտ դուրս է եկել այլ պատճառներով։